Print this page

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ. Արմեն Դանիելյանն անփոփոխ թողեց կալանքի որոշումը

By Հուլիսի 04, 2025 20

ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության  քրեական դատարանի որոշումը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի, նաեւ «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։ Սամվել Կարապետյանը կմնա  կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է  հունիսի 18-ին՝ դատավոր Արտակ Կարապետյանի որոշմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին։ Դրանից հետո պաշտպանները հետ էին վերցնել բողոքը։ Դատախազությունը եւս բողոք էր ներկայացրել, թեեւ կալանքի միջնորդությունը բավարարվել էր։ 

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24