Print this page

Պուտինի հետ զրույցը ոչ մի առաջընթացի չի հանգեցրել Ուկրաինայի հետ հրադադարի հարցում. Թրամփ

By Հուլիսի 04, 2025 17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցը որևէ առաջընթացի չի հանգեցրել ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։

Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Թրամփը նաև նշել է, որ գոհ չէ հակամարտության ձգձգումից։«Ես նրա հետ ոչ մի առաջընթացի չեմ հասել», – ասել է Թրամփը լրագրողներին։

Կողմերը գրեթե 1 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որն արդեն վեցերորդ հեռախոսազրույցն է հունվարին Թրամփի պաշտոնակալությունից ի վեր։

Հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ քննարկման առանցքում եղել է Ուկրաինան։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հարցը։

Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը հետ չի կանգնի հակամարտության պատճառների վերացման իր նպատակներից։ Կրեմլի ղեկավարը նաև նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանում և Սիրիայում:

Նախագահներն անդրադարձել են նաև էներգետիկայի, տիեզերքի և այլ հեռանկարային ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցության հնարավորություններին:

Rate this item
(0 votes)

Latest from Live24