Print this page

Ռոսպոտրեբնադզորը ՀՀ-ից պարզաբանում է խնդրել ռուսական պաղպաղակի ներմուծման արգելքի վերաբերյալ

By Հուլիսի 03, 2025 24

Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից պարզաբանում է պահանջել «Կորովկա» պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք սահմանելու պատճառների վերաբերյալ։

Նշվում է, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում  արտադրանքի անվտանգության և որակի հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին անհամապատասխանություն չեն արձանագրվել։

«Ռոսպոտրեբնադզորը ՀՀ իրավասու մարմիններից լրացուցիչ տեղեկատվություն է պահանջել ռուսական արտադրության ապրանքների վրա դրված սահմանափակումների պատճառների վերաբերյալ, պահանջվել են ներառյալ՝ լաբորատոր թեստերի արդյունքները»,- նշված է հաղորդագրությունում։

Հայկական կողմից որևէ մեկնաբանություն չի ստացել նաև արտադրող ընկերությունը։ Արտադրողը կարծում է, որ շեղումներ կարող էին առաջանալ ոչ պատշաճ տեղափոխման կամ պահպանման պատճառով

Rate this item
(0 votes)

Latest from Live24