Print this page

Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է փակել բոլոր ռուսալեզու դպրոցները

By Հուլիսի 01, 2025 79

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ծնողները հայտնում են, որ ծանուցումներ են ստացել WhatsApp մեսենջերի խմբերում։

Oxu.Az-ի տեղեկատվության համաձայն՝ ռուսալեզու դպրոցները փուլ առ փուլ են փակվելու։ 

Նշվում է, որ այս որոշումը նպատակ ունի ամրապնդել ադրբեջաներենի դիրքերը որպես կրթության հիմնական լեզու և ինտեգրել բոլոր քաղաքացիներին միասնական կրթական միջավայրում։ Հաղորդվում է, որ բարեփոխումները կիրականացվեն փուլ առ փուլ։ Առաջիկա երեք տարիների ընթացքում ռուսալեզու դպրոցները կանցնեն ադրբեջաներենով ուսուցման, իսկ ուսուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ։

Հիշեցնենք, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում նոր լարվածությունն առաջացել է ՌԴ ուժայինների կողմից Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալության ու մահվան դեպքերի պատճառով։

Rate this item
(0 votes)

Latest from Live24