Print this page

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է

By Հունիսի 30, 2025 36

Հուլիսի 1-ից Սևանա լճում մեկնարկում է լողափնյա հանգստի սեզոնը։ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․ 

«Հարգելի քաղաքացինե՛ր, «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող 5 հանրային լողափերում պաշտոնապես մեկնարկում է լողափնյա սեզոնը։ Հանրային լողափերում մուտքն անվճար է։

Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝ խաղահրապարակ, հանդերձարաններ, շվաքարաններ, ցնցուղարաններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում հասանելի կլինի առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը թույլ կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի մակերեսով։

Լողափերում կգործեն՝ ջրափրկարարական ծառայություն, բուժկետեր, հասարակական կարգի վերահսկողություն, որը կիրականացնեն Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները։ Խնդրում ենք պահպանել մաքրությունը, խնամել շրջակա միջավայրը և չվնասել հանրային գույքը»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24