Print this page

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին. Իրանի ԱԳ փոխնախարար

By Հունիսի 30, 2025 45

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին, սակայն հստակ չի ներկայացրել իր դիրքորոշումը բանակցությունների ընթացքում հարձակումների շարունակման հարցի վերաբերյալ։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։

«ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա հարվածները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը»,- նշել է նա։

Թախթ-Ռավանչին նաև հայտարարել է, որ Իրանը կպնդի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու հնարավորության վրա և հերքել է հրապարակումները, թե իր երկիրը գաղտնի ձգտում է միջուկային ռումբ ստեղծել։

Փոխնախարարի խոսքով՝ Իրանին «արգելվել է միջուկային նյութերի մատչելիությունը» իր հետազոտական ծրագրի համար, ուստի նա ստիպված է «ինքնուրույն գործել»։

«Հարստացման մակարդակը կարելի է քննարկել, ծավալները կարելի է քննարկել, բայց ասել, որ դուք չպետք է հարստացնեք ուրան, որ պետք է ունենաք զրոյական հարստացում, իսկ եթե համաձայն չեք, մենք ձեզ կռմբակոծենք՝ սա ջունգլիների օրենք է»,- ասել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from Live24