Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաղորդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զանգի մասին և խոսել պետության ղեկավարի խնդրանքի մասին՝ չնեղացնել իր որդուն՝ Ադամին և նրա կնոջը։
Չեչնիայի ղեկավարը բացատրել է, որ նախագահը շնորհավորել է իր որդու հարսանիքի կապակցությամբ՝ մաղթելով Կադիրովի ընտանիքին «ամենայն բարիք, երջանկություն, առողջություն և բարեկեցություն»։
«Չնեղացնես նրանց, թե չէ ինձ կբողոքեն», - մեջբերել է Պուտինի խնդրանքը Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը նաև խոստովանել է, որ իրեն հուզել է այն փաստը, որ Ռուսաստանի ղեկավարը ժամանակ է գտել զանգահարելու և շնորհավորելու իրեն, չնայած զբաղված լինելուն։ Կադիրովը ընդգծել է, որ Պուտինի շնորհավորանքները «ուշադրության հրաշալի նշան» են։
Չեչնիայի Հանրապետության ղեկավարի 17-ամյա որդու հարսանիքի մասին հայտնի է դարձել մեկ օր առաջ։ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Այշատը, Ինստագրամում հայտարարել է, որ իր կրտսեր եղբայր Ադամն ամուսնացել է։