Print this page

Բաքուն որոշել է «պատժել» Ռուսաստանին

By Հունիսի 29, 2025 17

Ռուսաստանի պետական ​​և մասնավոր հաստատությունների կողմից Ադրբեջանում նախատեսված բոլոր միջոցառումները չեղարկվում են, հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարությունը։

«Սա վերաբերում է, ի թիվս այլ բաների, համերգներին, փառատոներին, ներկայացումներին, ցուցահանդեսներին և այլ մշակութային միջոցառումներին»,– ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի` հունիսի վերջին նախատեսված այցն Ադրբեջան չեղարկվել է։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Եկատերինբուրգում գտնվող՝ ադրբեջանցիների տներում։ Գործողության արդյունքում սպանվել է երկու ադրբեջանցի, կան ձերբակալվածներ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24