Print this page

Վենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է Հայ առաքելական եկեղեցուն և Վհեափառին

By Հունիսի 28, 2025 25

Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Միաբանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։

«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների»,– նշել են միաբանության հայրերը։

Նրանք նաև հիշեցրել են, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։

«Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ անսասան պահի Ամենայն հայոց հայրապետական աթոռը, իր գահակալ սրբազնագույն կաթողիկոսին և հայ ազգին։ Ամենակալ տեր Աստված, փրկի՛ր մեզ չարից և դրա բոլոր արբանյակներից»,– ասվում է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24