Print this page

Ռուսաստան մտնելու համար ruID հավելվածում գրանցվելը դարձել է ոչ պարտադիր

By Հունիսի 28, 2025 21

Ռուսաստան մուտք գործելու համար ruID հավելվածում գրանցվելը եւ QR կոդեր ստանալը դարձել է ոչ պարտադիր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Սա վերաբերում է անվիզա երկրների բոլոր քաղաքացիներին։

«Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի եւ զանգվածային լրատվության միջոցների նախարարությունը, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստան մուտք գործելու եւ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու կանոններն ու պայմանները ստուգելու փորձի անցկացման կարգի վերաբերյալ տեղեկատվություն ապահովելու նպատակով, հայտարարում է ruID հավելվածի միջոցով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու դիմումը փորձի շրջանակում լրացնելու ոչ պարտադիր բնույթի մասին»,- նշվել է նախարար Մաքսուտ Շադաեւի նամակում։

ruID հավելվածում հարցաթերթիկի լրացումը եւ QR կոդի ստացումը անվիզա երկրների քաղաքացիների համար պարտադիր չէ, այլ ըստ ցանկության. հավելվածի ֆունկցիոնալը նախատեսված է նրանց համար, ովքեր երկար ժամանակ կգտնվեն Ռուսաստանի Դաշնությունում (օրինակ՝ աշխատանքի կամ ուսման համար):

Հավելվածում QR կոդի եւ հարցաթերթիկի բացակայության դեպքում Ռուսաստան մուտքը չի մերժվի:

Rate this item
(0 votes)

Latest from Live24