Print this page

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2 ամսով կալանավորվեց

By Հունիսի 28, 2025 42

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց երկու ամսով։  Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ժ

Այսպիսի որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։

«Սահմանափակել են Միքայել Սրբազանի շփումները, բացառապես մերձավոր ազգականների և պաշտպանների հետ, բացահայտ ապօրինի որոշում է»,-ասել է փաստաբանը։

Դատարանի որոշումը ներկայացնելուց հետո Միքայել սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանն ասաց, որ պաշտպանների թիմը կբողոքարկի որոշումը։

Նախնական տվյալով` նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ ԱԱԾ հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին, սակայն բախվեցին քաղաքացիների դիմադրությանը։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր ու դիտավորյալ սրումը, որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։

Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե և ձերբակալվեց։ 

Rate this item
(0 votes)

Latest from Live24