Print this page

«Իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը կանխելու համար, ԱԱԾ–ն որոշել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքից». ԱԱԾ

By Հունիսի 27, 2025 34

Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) բերման ենթարկելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ–ն։

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։

ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները՝ ապահովելով հանրային կարգի և անվտանգության պահպանումը։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի»,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ առավոտից Էջմիածնում իրավիճակը լարված է, ԱԱԾ–ն գնացել է Աջապահյանին ձերբակալելու, սակայն հավաքված քաղաքացիները թույլ չեն տալիս, որ նրան բերման ենթարկեն։

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24