Print this page

Արտահոսքի պատճառով Սպիտակ տունը ցանկանում է սահմանափակել գաղտնի տեղեկատվության փոխանցումը Կոնգրեսին. Axios

By Հունիսի 26, 2025 34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է սահմանափակել գաղտնի տեղեկատվության փոխանցումը Կոնգրեսին: Պատճառը հունիսի 22-ին Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման հետևանքների նախնական գնահատականի արտահոսքն է մամուլ: Այս մասին հաղորդել է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով չորս աղբյուրի։

«Վարչակազմի աղբյուրները տեղեկացնում են, որ նրանք պլանավորում են սահմանափակել հրապարակումների քանակությունը CAPNET-ում, որը Կոնգրեսի հետ գաղտնի տեղեկատվություն փոխանակելու համար օգտագործվող համակարգ է», – հաղորդել է լրատվամիջոցը։

«Մենք պատերազմ ենք հայտարարում տեղեկատվություն փոխանցողներին», – Axios-ին հայտնել է զրուցակիցներից մեկը։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 14:23

Latest from Live24