Print this page

Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի

By Հունիսի 22, 2025 25

Եմենի հուսիթները սպառնացել են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե նրանք շարունակեն մասնակցել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային, ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։

«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը։ Մենք կսրենք և կընդլայնենք հակամարտությունը մինչև այս ագրեսիան Իրանի դեմ դադարի», - ասել է նա Al Jazeera-ին։

Նշվում է, որ հութները հետևում են տարածաշրջանում ռազմական ակտիվությանը և պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրենց տարածքները պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները այլևս չի հարձակվի եմենցի ապստամբների վրա, քանի որ հութները հայտնել են ռազմական գործողություններից հրաժարվելու իրենց պատրաստակամությունը։

Հիշեցնենք`  նաև, որ ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ-ն օգտագործել է B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ (դրանք կարող են կրել 13 տոննա GBU-57A/B MOP «բունկերային» ռումբեր): Օգտագործվել է նաև երեսուն «Tomahawk» թևավոր հրթիռ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24