Print this page

Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ

By Հունիսի 22, 2025 25

Այսօր առավոտյան Իրանն Իսրայելի վրա արձակել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ, որը կարող է թռչել մինչև 2,000 կմ՝ տեղափոխելով 1,5 տոննա պայթուցիկ նյութ:

Մինչդեռ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իսրայելի վրա Իրանի հարվածի թիրախներն են եղել Բեն Գուրիոն օդանավակայանը, կենսաբանական հետազոտությունների կենտրոնը և հրամանատարական կետերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24