Print this page

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

By Հունիսի 21, 2025 46

Եմենի հյուսիսում իշխող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ Կարմիր ծովում կհարձակվի ամերիկյան քաղաքացիական և ռազմական նավերի վրա, եթե ԱՄՆ-ն միանա իրանա-իսրայելական պատերազմին:

«Եթե ԱՄՆ-ն ներգրավվի Իրանի դեմ թշնամի Իսրայելի հարձակմանը և ագրեսիային, ապա զինված ուժերը (հութիների - խմբ.) Կարմիր ծովում հարվածներ կհասցնեն ամերիկյան քաղաքացիական և ռազմական նավերին», - հայտարարել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան:

Մայիսի 6-ին հայտնի է դարձել, որ «Անսար Ալլահը» և ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ պայմանավորվել են կրակի և միմյանց նկատմամբ ցանկացած հարձակման դադարեցման մասին:

Մայիսի 7-ին հութիները հայտարարել էին, որ չեն խոչընդոտի Կարմիր և Արաբական ծովերով օտարերկրյա նավերի անցմանը` բացառությամբ Իսրայելի հետ կապված, ինչպես նաև այդ երկրի նավահանգիստներ ուղևորվող նավերի։

Rate this item
(0 votes)

Latest from Live24