Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպում կունենա Պուտինի հետ, հաղորդում է NBC News-ը։
Նա նշել է, որ Իրանը համոզված չէ, թե կարող է վստահել Միացյալ Նահանգներին դիվանագիտական բանակցություններում, երբ Իսրայելն օդային հարված հասցրեց երկրի վրա ամերիկացի պաշտոնյաների հետ նախատեսված բանակցություններից ընդամենը մի քանի օր առաջ։