Print this page

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

By Հունիսի 20, 2025 52

Ժնևում ավարտվել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների հանդիպումը, հաղորդում է BBC-ն։

Ժնևում Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ արտաքին գործերի նախարարները կարճ զրույց են ունեցել լրագրողների հետ։ Նրանք չեն խոսել բանակցություններում որևէ առաջընթացի մասին, բայց շեշտել են, որ բաց են Իրանի հետ հետագա բանակցությունների համար։

Իրանի նախարար Աբբաս Արաղչին նույնպես հայտարարել է, որ պատրաստ է հետագա քննարկումների, ըստ Reuters-ի՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

Rate this item
(0 votes)

Latest from Live24