Print this page

Կատարը զգուշացնում է Իսրայելի հարվածների պատճառով էներգամատակարարմանը սպառնացող վտանգի մասին

By Հունիսի 20, 2025 33

Իսրայելի կողմից Իրանի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարվածները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, այդ թվում՝ խաթարել համաշխարհային շուկաների էներգամատակարարման կայունությունը։ Ինչպես տեղեկանում է Al Jazeera-ից, այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարը Նորվեգիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարաբերությունները և դրանք ամրապնդելու ուղիները։ Նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Իսրայելի հարձակմանը Իրանի Իսլամական Հանրապետության վրա։

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդ առ-Ռահման ալ-Թանին նշել է, որ իր երկիրը դատապարտում է Իսրայելի կողմից տարածաշրջանում կրկնվող խախտումներն ու հարձակումները։ 

«Իսրայելի հարձակումները խաթարում են խաղաղության ջանքերը՝ սպառնալով, որ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ», – նշել է նա։

Վարչապետը շեշտել է Իսրայելի կողմից Իրանի տնտեսական օբյեկտները թիրախավորելու վտանգը՝ զգուշացնելով աղետալի հետևանքների մասին։ Նա նաև զգուշացրել է, որ այդ օբյեկտների թիրախավորումը կարող է խաթարել համաշխարհային շուկաների էներգամատակարարման կայունությունը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24