Print this page

Կասպյան տարածաշրջանի վրա միջուկային սպառնալիք է կախված. Զախարովա

By Հունիսի 20, 2025 25

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կասպյան տարածաշրջանի վրա կախված է միջուկային սպառնալիք, և Մոսկվան ջանում է Իրանի ու Իսրայելի միջև լարվածությունը վերադարձնել բանակցային դաշտ։ «Կասպյան տարածաշրջանը  մի քանի պետությունների տուն է, այդ թվում՝ նաև մեր։ Դա մեզ ուղղակիորեն է վերաբերում», — ընդգծել է Զախարովան՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։ 

Նա նաև հիշեցրել է Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանի աղետը, նշելով, որ անգամ տեղային իրադարձությունները կարող են ունենալ սահմանից դուրս հետևանքներ։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդական առաքելություն ստանձնել իրանա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում՝ հիշեցնելով նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկված առաջարկների գոյության մասին, գրում է Лента.ру-ն։

Rate this item
(0 votes)

Latest from Live24