Print this page

Երևանում լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն

By Հունիսի 19, 2025 30

Երևանում տեղի կունենան լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, հունիսի 19-ից կկատարվեն  լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում:

Երևանի քաղաքապետարանը խնդրում է պահպանել երթևեկության կանոնները և երթևեկելու ընթացքում  ուշադրություն դարձնել լուսացույցների աշխատանքային ազդանշաններին:

Rate this item
(0 votes)

Latest from Live24