Print this page

Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

By Հունիսի 19, 2025 24

2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտագրման համար, այս փուլում չի գործելու։

Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ համակարգի գործարկման առաջին վայրկյաններին միաժամանակյա հարցումների թիվը գերազանցում է 45000-ը, ինչը նշանակում է, որ միևնույն երեխային տարբեր սարքերից փորձում են հայտագրել: Դրա արդյունքում համակարգն ունենում է մեծ ծանրաբեռնվածություն, և դժվարանում է երեխային նախընտրած հաստատությունում հայտագրելու գործընթացը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24