Print this page

Կշարունակի տաքանալ, տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

By Հունիսի 19, 2025 39

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Կրկին նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2025
 
Երևան քաղաքում ևս հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում հունիսի 19–ի ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +23...+25 աստիճան։

Rate this item
(0 votes)

Latest from Live24