Print this page

Իրանի ժողովուրդը «երբեք չի հանձնվի». Խամենեին պատասխանել է Թրամփին

By Հունիսի 18, 2025 28

Իրանի ժողովուրդը կդիմադրի թե՛ պարտադրված պատերազմին, թե՛ պարտադրված խաղաղության դեմ և չի հանձնվելու որևէ մեկին. այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կկրի հսկայական վնաս, եթե ռազմական հակամարտության մեջ մտնի Իրանի հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում գրել էր.«Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված «Գերագույն առաջնորդը»։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է։ Մենք չենք պատրաստվում նրան ոչնչացնել (սպանել), գոնե առայժմ։ Բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24