Print this page

Ալիեւը Հայաստանից պահանջում է ընդունել հարյուր հազարավոր արդբեջանցիների

By Հունիսի 18, 2025 21

Իլհամ Ալիեւը հնչեցրել է պայման, որը բնավ նոր չէ, բայց կարեւոր է Բաքվի տեսանկյունից՝ ընդունել հարյուր հազարավոր ադրբեջանցիների։ Այս պահանջի ներկայացման ձեւը արժանի է հատուկ ուշադրության։

«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց բուն հողերը վերադառնալու իրավունքը։ Սա կարեւոր պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման եւ մարդու իրավունքների ապահովման համար»,- նշել է Report-ը՝ մեջբերելով նախագահ Իլհամ Ալիեւի ուղերձը Բաքվում կայացած Օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին։

Այսինքն՝ Ալիեւը մի կրակոցով երկու նապաստակ է խփում՝ պահանջում է «վերադարձ» եւ ազդարարում է համարյա թե ողջ Հայաստանի «բուն ադրբեջանական» տարածքների մասին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24