Print this page

Չեմ հանդուրժի, ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

By Հունիսի 18, 2025 19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունը ոչ թե եկեղեցու մասին էր, այլ՝ Հայաստանի մասին էր։

«Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից ու իրենց ձևերով ինչ-որ բան անել»,–ասաց նա ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

«Հայաստանն ունի արձագանքի կոնկրետ լծակներ ու ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի այդպիսի բան ասի»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝  Հայաստանը ժողովրդավարական երկիր է ու Հայաստանում  յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու իրավունք, բայց Հայաստանին սպառնալ որևէ մեկը չի կարող. «Ինչքան էլ ժողովրդավարություն է, ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Սամվել Կարապետյանն ասել է՝ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձեւերով կմիջմտենք։

«Դա արժանացելէ  եւ արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատականի։

ՀՀ ժողովուրդն էլ մեզ մեղադրում է, և ոմանք մեր երկրում ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ Ես ասում եմ՝ նրանք, ովքեր կշփոթվեն ժողովրդավարությունը շփոթել թուլությանհետ, պետությանհամը կմնա  նրանց բերաններում։ Նրանք, ովքեր կասեն՝ եթե քաղաքական գործիչները եւ ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձեւերով մկիջամտենք, արժանանալու են համարժեք պատասխանի»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24