Print this page

Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս

By Հունիսի 18, 2025 37

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է 2027 թվականից ընդմիշտ հրաժարվել ռուսական գազից։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը ուսումնասիրել էր Ռուսաստանից վառելիքից ամբողջապես հրաժարվելու առաջարկները։

«Այսօր մենք ուրվագծեցինք մեր առաջարկը՝ մինչև 2027 թվականի վերջը արգելել ռուսական գազի ներմուծումը։ Եվրոպան արդեն զգալիորեն նվազեցրել է իր կախվածությունը։ Հիմա մենք ընդմիշտ փակում ենք գազի ծորակը։ Ռուսաստանը այլևս չի կարողանա էներգիան որպես զենք օգտագործել մեր դեմ», - գրել է Կայա Կալլասը X սոցիալական ցանցում։

Հունիսի 17-ին ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը Եվրահանձնաժողովին ներկայացրել է Ռուսաստանից վառելիքների, այդ թվում՝ բնական գազի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փուլային հրաժարման առաջարկներ: Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն կարող է օգտագործել նոր օրենսդրություն, այլ ոչ թե պատժամիջոցներ: Առաջարկի համաձայն՝ գործող կարճաժամկետ պայմանագրերը պետք է դադարեցվեն մինչև 2026 թվականի հունիսի կեսերը, իսկ երկարաժամկետ պայմանագրերը՝ մինչև 2027 թվականի վերջը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24