Print this page

Միացյալ Նահանգները մոտ է Իրանին հարվածելու որոշմանը

By Հունիսի 18, 2025 47

Իսրայելի իշխանությունները կարծում են, որ Միացյալ Նահանգները մոտ է Իրանի դեմ ռազմական գործողությանը միանալու որոշում ընդունելուն, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։

Իսրայելում ենթադրում են, որ Միացյալ Նահանգները մոտենում է այն կետին, երբ ամերիկյան ուժերը կարող են հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

Axios ինտերնետային պորտալը և CBS News-ը ավելի վաղ, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էին, որ Թրամփը քննարկում է Իրանի դեմ Միացյալ Նահանգների՝ Իսրայելի ռազմական գործողությանը միանալու և Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24