Print this page

Իրավապահները Սամվել Կարապետյանի հանդեպ հատուկ գործողություններ կիրականցնեն առավոտյան ժամը 4-ից հետո

By Հունիսի 18, 2025 43

Իրավապահները պատրաստվում են գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հատուկ գործողություններ իրականացնել առավոտյան ժամը 4-ից հետո։ Ինչպես հայտնում են NEWS.am–ի՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները, հատուկջոկատայինները սպասում են լրագրողների ու քաղաքացիների հեռանալուն, որպեսզի կարողանան իրականացրել ծրագրված «օպերացիան»։

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են գործարար Սամվել Կարապետյանի տան մոտ՝ ցույց տալու իրենց աջակցությունը նրան։ 

Հիշեցնենք, որ այսօր ոստիկաններն օպերատիվ գործողություններն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի տանը։ Սամվել Կարապետյանի եղբյարը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շուրջ 45 քաղաքացու բերման են ենթարկել։

Rate this item
(0 votes)

Latest from Live24