Print this page

«Աղվան Վարդանյանը նաև տափակ հումորի մեծ վարպետ է»․ Էդգար Ղազարյան

By Հունիսի 16, 2025 27

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար ՂԱզարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյան, ով նախկինում, Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիոն համագործակցության շրջանակներում, երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, պատիվ չի համարում ՀՀ քաղաքացու հետ քննարկել իր, որպես հանրային ծառայողի, պարտականությունների կատարման կամ, ավելի շուտ, թերանալուն առնչվող հարցերը։

Նա նաև անպատասխան է թողել 2025 թվականի ապրիլի 28-ին իրեն հասցեագրված իմ գրությունը` խախտելով քաղաքացիների նամակների, բողոքների և առաջարկությունների օրենքի պահանջները։

Փաստորեն, բացի դրանից, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում Աղվան Վարդանյանի դիրքորոշումներն ամբողջությամբ համընկնում են «Քաղաքացիական պայմագիր» խմբակցության պատգամավորներից շատերի դիրքորոշման հետ, գրեթե նույնանման է նաև նրանց վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Հ.Գ. Նարեկ Մալյանի հետ զրույցի սկզբում, ակնհայտ արհամարհական ու վիրավորական ձևով, նրան «պարոն Անվստահություն», իսկ ինձ` «պարոն Իմպիչմենտ» անվանելով, պարզվեց նաև, որ պարոն Վարդանյանը նաև տափակ հումորի մեծ վարպետ է»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24