Print this page

Իսրայելն ու Իրանը համաձայնության հասնելու համար պետք է «ավարտին հասցնեն վեճը». Թրամփ

By Հունիսի 16, 2025 18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու համար երկրներին պետք է թույլ տալ «ավարտին հասցնել վեճը»։ Ինչպես  տեղեկանում է France24 պարբերականից, այս մասին ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է Կանադա ուղևորվելիս, որտեղ մասնակցելու է G7-ի գագաթնաժողովին։

«Հուսով եմ, որ համաձայնությունը ձեռք կբերվի։ Կարծում եմ՝ համաձայնության ժամանակը եկել է։ Տեսնենք, թե ինչպես կլինի, բայց երբեմն դրա համար հարկավոր է ավարտին հասցնել վեճը», – ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքն Իսրայելին խնդրել է դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները։

Rate this item
(0 votes)

Latest from Live24