Print this page

Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը

By Հունիսի 14, 2025 78

Պուտինը և Թրամփը 50 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։

Քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը։ Պուտինը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ։ Նա Թրամփին տեղեկացրել է նախորդ օրը Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։ Պուտինը Թրամփին հիշեցրել է Ռուսաստանի առաջարկը՝ Իրանի միջուկային դոսյեի շուրջ փոխադարձաբար ընդունելի համաձայնություններ գտնելու վերաբերյալ։

Թրամփը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատել է որպես շատ մտահոգիչ։ Նախագահները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին վերադառնալը։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև միջնորդ լինելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։

ԱՄՆ նախագահն Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներն անվանել է արդյունավետ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24