Print this page

Իսրայելը հարձակվել է իրանական Բանդար Աբբաս քաղաքում գտնվող ռազմածովային բազայի վրա․ Տեսանյութ

By Հունիսի 13, 2025 27

Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտյան մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով որոշ բարձրաստիճան իրանցի զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ են զոհվել։

Իսրայելը հարձակվել է իրանական Բանդար Աբբաս քաղաքում գտնվող ռազմածովային բազայի վրա, հայտնում են իրանական լրատվամիջոցները ։
Համացանցում հայտնվել են Իսրայելի հարվածի հետևանքով տեղի ունեցած պայթյունի կադրեր։

Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով որոշ բարձրաստիճան իրանցի զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ են զոհվել։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են տասնյակ թիրախների, որոնք իբր կապված են միջուկային ծրագրի և ռազմական օբյեկտների հետ։ Այսպես օրինակ, թիրախներ են խոցվել Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել նաև Նեթենզի միջուկային օբյեկտը։

Իրանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասվում։ ՑԱԽԱԼ–ի մամուլի քարտուղարի հայտարարության համաձայն՝ Իրանին հասցված առաջին հարվածներում ավելի քան 200 իսրայելական ՌՕՈւ ինքնաթիռ է ներգրավված եղել։ Նա հավելել է, որ կործանիչներն ավելի քան 330 զինամթերք են նետել։

Rate this item
(0 votes)

Latest from Live24