Print this page

Ճամբարակում փրկարարները փլուզված շենքի փլատակներից դուրս են բերել եւս մեկ դի

By Հունիսի 11, 2025 37

Ճամբարակում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյուն–փլուզման վայրից փրկարարները փլատակներից դուրս են բերել եւս մեկ դի, հաղորդում է SHamshyan.com–ը։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ․ կա 1 զոհ։

Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են Փրկարար ծառայությունից։

Ըստ տեղեկությունների՝ առնվազն 4 հոգի փլատակներում է։ Նրանց փնտրում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ ԱՆ-ն տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է։

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24