Print this page

Ռուսական կազմակերպությունը 300 գիրք է նվիրել Ստեփանավանի գրադարանին

By Հունիսի 10, 2025 41

«Ռուսական արտերկրի տուն» կազմակերպությունը Ստեփանավանի քաղաքային գրադարանին 300 նոր գիրք է նվիրել: Տեղեկությունը հայտնում է Գյումրիում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի բաժանմունք):

Արարողությանը մասնակցել են Ռուսական տան, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության, Ստեփանավանի ռուս համայնքի, ինչպես նաև ռուսական կապիտալով «Սագամար» լեռնահանքային ընկերության ներկայացուցիչները:

Հյուրերին դիմավորել են համերգային ծրագրով, ինչպես նաև վարժարանի 10-րդ դասարանցիների պատրաստած «Ռուսների բնակավայրերը Հայաստանում» ֆիլմով:

«Ռուսական արտերկրի տուն» կազմակերպությունը 300 գիրք է նվիրել Ստեփանավանի գրադարանին - Sputnik Արմենիա  

«Ռուսական արտերկրի տան» ներկայացուցիչ Էլինա Բրեսլերը նշել է, որ այս տարի լրանում է կազմակերպության 30-ամյակը: Այն իր գործունեությունը սկսել է որպես ռուսական արտասահմանյան գրականության գրադարան, և այժմ միակ կենտրոնն է Ռուսաստանում, որը պահպանում է ռուսական էմիգրացիայի մշակութային ժառանգության հիշողությունը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24