Print this page

Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ. ԿԲ

By Հունիսի 10, 2025 38

Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ։ Այս մասին նշված է Հայաստանի ԿԲ–ի ներկայացրած տեղեկանքում։

Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղումը հնարավոր է համարվում։

Վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր  աճը, զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ, կարող է ստեղծել ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքային բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ։

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24