Print this page

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

By Հունիսի 09, 2025 27

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ իրավապահների տեղում, ապա կձերբակալեր Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։

Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Ես դա կանեի, եթե ես լինեի Թոմը», - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով նահանգապետի և Թոմ Հոմանի միջև հակամարտությունը, որը վերահսկում է վարչակազմում սահմանային հսկողությունը և անօրինական ներգաղթյալների արտաքսումը։ Նյուսոմը նախկինում հրապարակավ քննադատել էր Հոմանին, ինչը, ըստ Թրամփի, արվել է բացառապես քաղաքական PR-ի նպատակներով։

«Ինձ դուր է գալիս Գևին Նյուսոմը, նա լավ տղա է: Բայց նա բացարձակապես ոչ կոմպետենտ է, դա բոլորը գիտեն», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը: 

Թրամփը նաև խստորեն դատապարտել է Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում անկարգությունների մասնակիցներին՝ դրանք անվանելով «պրոֆեսիոնալ հրահրողներ և անկարգություններ»: «Սրանք վատ մարդիկ են, նրանք պետք է բանտում լինեն»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24