Print this page

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

By Հունիսի 09, 2025 16

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում բռնի անկարգությունները ճնշելու համար Ազգային գվարդիա ուղարկել ճիշտ որոշում էր։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։

«Եթե մենք դա չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար։ Շատ անգործունակ «նահանգապետ» Գևին Նյուսըմը և «քաղաքապետ» Կարեն Բասը պետք է ասեին. «Շնորհակալություն, նախագահ Թրամփ, դուք այնքան հրաշալի եք», կամ՝ «Առանց ձեզ մենք ոչինչ ենք, պարոն»։ Դրա փոխարեն նրանք որոշեցին ստել Կալիֆոռնիայի և Ամերիկայի ժողովրդին՝ ասելով, որ մենք պետք չենք, և որ սրանք «բողոքի խաղաղ ցույցեր» են։

Դուք պարզապես պետք է նայեք բռնության և ավերածությունների լուսանկարներն ու տեսանյութերը՝ հասկանալու համար այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Մենք միշտ կանենք այն, ինչը հարկավոր է մեր քաղաքացիների անվտանգությունը պահպանելու համար, որպեսզի միասին կարողանանք Ամերիկան ​​կրկին հզոր դարձնել»,- գրել է Թրամփը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24