Print this page

Նարեկ Մալյանը թող փողոցում պայքարի, տեսնեմ՝ քանի՞ մարդ է բերելու․ Արթուր Խաչատրյան. Տեսանյութ

By Հունիսի 09, 2025 12

«Իշխանափոխությունն առանց դրսի ճնշման հնարավոր չէ, փողոցային ճնշման գեներատորները միշտ եղել ենք մենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօր կան մարդիկ, ովքեր ուզում են «առաջին ջութակի» դեր ստանձնել։ Նրա խոսքը վերաբերում էր հասարակական գործիչ Նարեկ Մալյանին: Արձագանքելով վերջինիս կողմից ընդդիմությանը հասցեագրվող քննադատություններին՝ Խաչատրյանն ասաց․ «Ինքն է նախաձեռնել իմփիչմենթը, թող իմփիչմենթի զանգն էլ ինքը խփի։ Մենք ասում ենք 28 պատգամավոր կա»։

Դիտարկմանը, թե Մալյանը պատգամավոր չէ, գործընթացը ինքը չի կարող սկսել, Խաչատրյանն ասաց․ «Բա ինքը ի՞նչ կարող է անել, փողոցային պայքա՞ր, դե թող գնա փողոցում պայքարի, տեսնենք՝ քանի՞ հոգի է բերելու․․․թող իմփիչմենթի պրոցեսը սկսեն, մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք»։

Նա նաև հայտնեց, որ երբեք չեն ասել, թե միակ ընդունելի գործիքը ընտրություններն են, իրենք ասել են՝ բոլոր հնարավոր միջոցները՝ ընտրություններ և փողոցային պայքար։

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24