Թրամփի հայտարարությունները շոկի են ենթարկել Էրդողանին

Ի տարբերություն Թրամփի՝ Էրդողանը Վենեսուելայի հարցում Մադուրոյի կողքին է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վենեսուելայում ծավալվող իրադարձությունների շուրջ արած հայտարարություններն իրեն շոկի են ենթարկել, այս մասին գրում է «ՀաբերԹյուրք»-ը:
«Ես քաղաքականության մեջ 40 տարվա փորձ ունեմ: Ընտրությունները հաղթածին պետք է հարգես: Եթե չեք հարգում, սրա անունն արդեն ժողովրդավարություն չէ: Սա արդեն տոտալիտար մտածողություն է: Մադուրոն հաղթել է ընտրություններում, բայց նրան չհանդուրժող երկրներ կան, ճիշտն ասած՝ հարգելի Թրամփի նման հայտարարությունն ինձ, որպես ժողովրդավարության հավատող մարդու, շոկի ենթարկեցին»,- ասել է Էրդողանը:
Նա նաև հիշեցրել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի գիշերը Մադուրոն առաջիններից էր, որ զանգահարել ու քաջալերել է իրեն:
Ի դեպ, Էրդողանն օրերս նույնպես զանգահարել է Մադուրոյին, քաջալերանքի խոսքեր հղել ու եղբայր անվանել նրան: