ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, իսկ այսօր Մարտի մեկի գործով կա ամբողջական բացահայտելու քաղաքական պատվեր, ինչը ուրախանալու բան է:
Վերջինս նշեց, որ «պատվեր» բառը լավ չի հնչում, բայց սա բացառիկ հնարավորություն է, որ իրավապահ համակարգը այն տարիների ընթացքում, որ իրեն օգտագործել են անօրինական գործողությունների շրջանակներում և այնտեղ փչացրել են շատ պատասխանատու պաշտոնյաների, այդ խնդիրը պետք է հիմա լուծվի.
«Բանակը պետք է լինի առաջնահերթություն, որ բանակի թեման ընդհանրապես քննվի ու դրվի մի կողմ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որպեսզի այնտեղ ծառայողները եթե մասնակցել են Մարտի մեկին, քննվեն: Հիմնականում պատասխանատվության կենթարկվեն այն պատասխանատուները, որոնց քաղաքական որոշումը բերեց Մարտի մեկին: Եվ հիմա, եթե նախագահներն ասելիք ունեն, նրանք պետք է հարցաքննվեն: Օր առաջ Մարտի մեկի թեման, բացահայտելով փակելը, մեր պետության շահերից է բխում»,- ասաց նա:
0Comments