Սեպտեմբերի 13
Հանգստություն գտիր Ինձ մոտ: Երբ հոգնած մարմնի բնությունը ապստամբում է, այդ իր կանչն է հանգստի: Հանգիստ եղիր, մինչև Իմ կենսական Զորությունը ներհոսի ու համակի քո ողջ էությունը:
Ապագայի համար վախ մի ունեցիր: Հանգիստ ու անշարժ եղիր. այդ հանգստության ու անշարժության ժամանակ անհրաժեշտ զորությունը կգա ու կմնա քեզ մոտ:
Աշխարհը իր զորությունը տեսնում է անդադար գործունեության մեջ. իսկ Իմ Թագավորության մեջ այս է չափանիշը՝ զորությունը հանդարտության մեջ է կայանում: «Հանդարտության ու վստահության մեջ պիտի լինի քո զորությունը»: Ի՜նչ խոստում. ի՜նչ փառավոր իրագործում: Խաղաղության Զորություն և Զորության Խաղաղություն:
Հանգստություն գտիր Ինձ մոտ: Ինձնից վերցրու Զորությունդ:
0Comments