Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է. Քիմ Քարդաշյան

Հեռուստաաստղն իր 190 մլն հետևորդներին այս գրվածքով բլուզները ցույց տալիս ասում է. «Եվ դա ճիշտ է»

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ անգամ ևս ցույց է տվել, որ հպարտանում է իր հայ լինելով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Քարդաշյանը «Ինստագրամի» իր էջի «Սթորի» բաժնում ցույց է տվել իր ծննդյան տոնի առիթով ստացած նվերները, այդ թվում բլուզներ, որոնց վրա գրված են. «Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է»:

Հեռուստաաստղն իր 190 մլն հետևորդներին այս գրվածքով բլուզները ցույց տալիս ասում է. «Եվ դա ճիշտ է»: