Ամբողջ աշխարհում մարդիկ ավելի ու ավելի շատ բացասական հույզեր են զգում

Մանրամասներ

Ամբողջ աշխարհում մարդիկ ավելի ու ավելի շատ բացասական հույզեր են զգում, ինչպիսիք են զայրույթը, անհանգստությունը ու տխրությունը, այլ ոչ թե ուրախություն և հաճույք: Այս մասին են վկայում Gallup-ի հարցումները։

Ուսումնասիրության հեղինակները խնդրել են հարցվողներին նկարագրել, թե ինչպես են իրենց զգացել օրվա ընթացքում նախքան հարցումը, և կազմել են երկու վարկանշային ցուցալ՝ դրական  և բացասական հույզերի։ 2022-ին հարցերին պատասխանել է 151 հազար մարդ 140 երկրից։

Հայաստանում հարցվողների 45 տոկոսն ասել է, որ զայրութ է զգացած եղել նախորդ օրը։

Աշխարհում բացասական զգացմունքների ընդհանուր մակարդակը մնացել է անցյալ տարվա մակարդակում և կազմել է 30%: Միևնույն ժամանակ զայրույթի մակարդակը հետազոտության ժամանակ հասել է առավելագույնի  և կազմել է 22%: Անհանգստության և տխրության մակարդակը նույնպես նոր ռեկորդ է սահմանել և համապատասխանաբար կազմել է 39% և 24%: Միաժամանակ, սթրեսի մակարդակը աշխարհում նվազել է 2 տոկոսային կետով և կազմել 35%:

Բնակչության շրջանում բացասական զգացմունքների վարկանիշում առաջատարները եղել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չադը՝ 54%, Նիգերը՝ 50%, Սիերա Լիոնեն, Իրաքը, Իրանը։ Թայվանի, Սինգապուրի և Ղազախստանի բնակչությունն ամենից քիչ են բացասական զգացմունքների մասին խոսել:

Խոսելով դրական հույզերի մասին, հարցվողները պետք է պատմեին, թե հարցման նախաշեմին նրանք լավ հանգիստ են ունեցե՞լ, արդյո՞ք շատ են ժպտացել և ծիծաղել, հետաքրքիր որևէ բան արե՞լ են,  հաճույք ստացե՞լ են։  Հարցվածների  71% -ը հայտարարել է, որ զգում է հաճույք, 72% -ը՝ լավ են հանգիստացել, 74% -ը՝ շատ են ծիծաղում և ժպտում։

Դրական զգացմունքների ամենաբարձր մակարդակը նկատվել է Լատինական Ամերիկայի երկրներում։

Ավելի քիչ դրական զգացմուքների մասին արտահայտված երկրների մեծ մասը ներկայումս քաղաքական կամ տնտեսական ճգնաժամ են ապրում, ինչպես նաև այլ դժվարություններ: