Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը Հայաստանից բացակայել է դատարանի թույլտվությամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Էլոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Նա նշեց, որ Էլոյանը մի քանի օր է Մոսկվայում մնալուց հետո վերադարձել է Հայաստան և պատշաճ կերպով մասնակցում է գործով դատական նիստերին։
Նշենք, որ Էլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է դեռևս 2018թ. դեկտեմբերին՝ նախաքննության ավարտից հետո։
Նրա և ՊԵԿ մյուս աշխատակիցների վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում։
NEWS.am–ը տեղեկացավ, որ դատարանը այս տարվա մարտի 11–ին էլ որոշում էր կայացրել վերացնել գործով ամբաստանյալ Վաղարշակ Լալայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Իսկ տարեսկզբին էլ դատարանի որոշմամբ կալանքից ազատվել էր նաև Էլոյանի նախկին տեղակալ Սամսոն Առաքելյանը։
Հւշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության ՝ Սուրեն Էլոյանն իր լիազորությունների շրջանակում հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուղչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ նույն բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանի և գլխավոր հարկային տեսուչ Վաղարշակ Լալայանի հետ նախնական համաձայնությամբ,շորթման եղանակով ստացել է խոշոր չափի 1000000 ՀՀ դրամ կաշառք:
Էլոյանը և մյուսները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։
0Comments