Կառավարության նիստին որոշվեց՝ կառավարության պահուստային ֆոնդից 124 միլիոն 146 հազար դրամ հատկացնել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ համար: Ըստ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի, ամեն ապրիլի վերջին շաբաթ օրը, ինչպես կառավարությունն է որոշել, նշվելու է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս տարի այն նշվելու է ապրիլի 27-ին: Այս օրվա համար հատկացվող գումարն, ըստ որոշման նախագծի, կառավարության պահուստային հատկացվելու է վարչապետի աշխատակազմին՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների պատշաճ իրականացումը Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում իրականացնելու համար:
«Քաղաքացու օրը» կնշվի 124 միլիոն դրամ արժեցող միջոցառումներով
Ամեն ապրիլի վերջին շաբաթ օրը, նշվելու է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր
0Comments