«Սպայկա»-ն պետական բյուջե է վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամը

Տարին պետք է վերջանար, որ հաշվետվությունը ներկայացնեինք, պարզապես շաբաթն ուրբաթից շուտ եկավ

«Շահութահարկի մասով տվել ենք ուղղում: Պետության բյուջե գումար է վճարվել, և մենք տվել ենք մեր ուղղումը, 2,045,282,459 դրամն ամբողջությամբ վճարվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց  «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը:

Հարցին՝ ինչո՞ւ էին թաքցրել այդ գումարը, Դավիթ Ղազարյանը պատասխանեց, թե չեն թաքցրել.  «Տարին պետք է վերջանար, որ հաշվետվությունը ներկայացնեինք, պարզապես շաբաթն ուրբաթից շուտ եկավ»,- նշեց «Սպայկայի» տնօրենը:

Ինչ վերաբերում է լոլիկի շուկային՝ նկատեց.

«Այդ խնդիրը միշտ լինելու է մեր երկրում, քանի որ ՊԵԿ-ն ուսումնասիրելով շուկան՝ ասում է, թե չենք հավատում այն գներին, որով արտահանում եք: Իրականում շատ դեպքերում նույնիսկ տանում և ավելի էժան ենք վաճառում, քանի որ  պարտավորություններ ունենք ֆերմերների նկատմամբ: Մեծ դաշտ է, ցանկացած պահի ՊԵԿ-ը կարող ակտ գրել, բայց մենք շահութահարկի մասով տվեցինք կարգավորումներ: Երկար տարիներ մեր ընկերությունում ստուգումներ չէին իրականացվել, մոտ 4 տարի: Ուզում ենք, որ ամեն տարի էլ մեզ մոտ ստուգումներ լինեն»: