Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել

Մանրամասներ
արա

«Ռուսաստանի հայերի միությունն» ահազանգել է, որ միության նախագահ Արա Աբրահամյանին թույլ չեն տալիս մուտք գործել իր հայրենիք։ 

«Արդեն 5 ժամ է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սահմանապահները արգելում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան, չնայած ինքը ՀՀ քաղաքացի է»,- նշել են միությունից։