Nissan-ի նախկին տնօրեն Կառլոս Գոնի համար 1 մլրդ իեն (8,9 մլն դոլար) գրավ է դրվել, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Տոկիոյի դատարանին։
Նշվում է, որ նա այդկերպ կարող է ազատ արձակվել ավելի քան 100 օրվա ազատազրկումից հետո։
Renault-ի նախկին գլխավոր տնօրեն Կառլոս Գոնը ձերբակալվել էր Ճապոնիայում եւ զրկվել պաշտոնից։ Նա մեղադրվել է գրեթե 8 մլն եվրո գրպանելու մեջ։ Ավելի վաղ դատախազությունն ապացուցել էր, որ Գոնը հարսանիքը հոգացել էր ի հաշիվ ապօրինի ստացված միջոցների։ Գոնը պնդում է, որ տեղյակ չի եղել փողերի ծագման մասին։ Նա պատրաստվում է փոխհատուցել վնասը, տեղեկացնում է Gazeta-ն։
0Comments