ՀՀ բուհերի ուսանողներն այսուհետ ուսման վարձերը կարող են վճարել ամսական կտրվածքով: Այսօր ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծին կողմ քվեարկեց 112, իսկ դեմ` 2 պատգամավոր:
Նախագիծը քննարկվել էր Ազգային ժողովի մարտի 5-ի նիստում: Հեղինակ Տիգրան Ուրիխանյանն այն համարել է կարևոր` նշելով, որ նախագծի վերաբերյալ հարյուրավոր նամակներ է ստացել ուսանողներից:
0Comments